Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 05-ի N Ք-2512), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Անվավեր ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 164-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ տողը։ 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել անվավերության հետևանքները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |