Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ «387Զ-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ժաննա Հակոբյանը 2014 թվականից բնակվում է ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 122 բնակարանում, հիմք ընդունելով Ժաննա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3219), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի օգոստոսի 4-ի N 04082021-07-0144 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի 26.9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 122 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամով օտարել Ժաննա Հակոբյանին: 2. Ժաննա Հակոբյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ժաննա Հակոբյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժաննա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |