Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով Բաբկեն Հովակիմյանի 2021 թվականի ապրիլի 1-ի դիմումը և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի N 27 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Բաբկեն Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 7/2 հասցեում գտնվող (հիմք՝ 2021 թվականի փետրվարի 1-ի N 01022021-07-0034 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-011-0216-0027) 0.99552 հեկտար մակերեսով (որից՝ 0.66162 հեկտարը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ պահեստարանների և 0.3339 հեկտարը գյուղատնտեսական նշանակության այլ հողեր) և Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 7/3 հասցեում գտնվող (հիմք՝ 2021 թվականի փետրվարի 1-ի N 01022021-07-0040 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-011-0216-0028) 0.02087 հեկտար մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ պահեստարանների հողամասերի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Բաբկեն Հովակիմյանը պարտավոր է՝ 1) 0.3339 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 9001052011363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 35 083 041 (երեսունհինգ միլիոն ութսուներեք հազար քառասունմեկ) դրամ: 2) 0.66162 հեկտար և 0.02087 հեկտար մակերեսներով հողամասերի համար Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 687 249 (վեց հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր քառասունինը) դրամ՝ որպես հողամասերի գործառնական նշանակության փոփոխության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաբկեն Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |