Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի և 6-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտային հարակից օղակաձև այգին անվանակոչել «Հերոսների պուրակ» (հատակագիծը կցվում է)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|