Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 202-Ն որոշման, հաշվի առնելով Հարություն Չաքըրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 10-ի N Ք-102). 1. Հարություն Չաքըրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հունվարի 24-ի N 24012019-07-0055 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 19-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 19-րդ փողոց, 25, 2-րդ բաժանվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 19-րդ փողոց, 25/1։ 2. Հարություն Չաքըրյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Չաքըրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |