ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Աբովյան համայնքի մանկապարտեզներում ներառական կրթության ներդրման, դրա անհրաժեշտության, մանկապարտեզներում հոգեբանի և լոգոպեդի հաստիքների հետ կապված հարցերի շուրջ բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի համար կարևոր և լուծում պահանջող այդ ոլորտի խնդիրները վերհանելու և հանրության համար ընդունելի կարգավորումներ տալու նպատակով:
Համընդհանուր ներառական կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Աբովյան համայնքի նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներդրման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
Նշված խնդրի հանրային քննարկումները հնարավորություն կստեղծեն համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև երկխոսության ծավալման, որը թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն իրականացնել` հանրության իրական կարիքներին համապատասխան: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը առաջարկվող հանրային քննարկմանը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:
2021թ. փետրվարի 19-ից մարտի 30-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աբովյան, Բարեկամության հր-1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
|
Մեկնաբանություններ
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Կարծում եմ կարևոր է ներառական կրթության ներդրումը, բայց անհանգստացնում է մի հարց, երբ խմբասենյակում ներառված լինեն 2 կամ 3 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,հնարավոր է որ խոչընդոտներ առաջանան հանգիստ դասընթաց կազմակերպելու հարցում, արդյոք մասնագրտներն ունե ՞ն համապատասխան հմտություններ նման իրավիճակները հարթելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Արդյո՞ք բոլոր մասնագետները վերապատրաստված են, և պատրաստ ծրագրի արդյունավետ իրականացմանը: | Պատասխանել
| Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 44 ամիս առաջ | Բարև Ձեզ, շնորհակալություն հարցի համարՏեղեկացնեմ, որ չնայած այն փաստին, որ դեռ Կոտայքի մարզի մանակապարտեզները չեն անցել համաներառման, սակայն Աբովյան համայքի մանկապարտեզներում դեռևս 2020 թվականի հունվարից առկա են հոգեբանի և լոգոպեդի հաստիքները: Մանկապարտեզները համալրվել են վերը նշված մասնագետներով, իսկ հետագա վերապատրաստումների համար տարվում են աշխատանքներ անհրաժեշտության և հնարավորության դեպքում կկազմակերպվի: | Պատասխանել |
|
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Ըստ իս ներառական կրթությունը կնպաստի կրթության առանձնահատուկ պայմաններիկարիք ունեցող երեխաներին՝ իրենց հասարակության լիիրավ անդամներ զգալուն: Շատ կարևոր է ժամանակին նպաստել երեխաների ինտեգրմանը հասարակություն: Ողջոունելի քայլ է: Շնորհակալ ենք: | Պատասխանել
| Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 44 ամիս առաջ | +Մարիյա ԲաղդասարյանՇնորհակալություն գնահատելու համար: | Պատասխանել |
|
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Շատ կարևոր է ներառական կրթության ներդրումը նախադպրոցական հաստատություններում, և իհարկե ողջունելի է Աբովյան համայնքի իշխանությունների նախաձեռնությունը՝ այդ ուղղությամբ գործընթացներ սկսելու համար։ | Պատասխանել |
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Ներառումը մանկապարտեզներում հաջողությամբ պսակված ծրագիր է Հայաստանում,որը 2000-ականներից ներդրվել ու գործում է Երևանի ու մի շարք սահմանամերձ համայնքների մանկապարտեզներում:Աբովյան քաղաքը նույնպես անմասն չպետք է մնա, և վաղուց էր պետք դա իրականացնել:Սակայն ծրագրի հաջող իրականացման համար շատ կարևոր է լավ վերապատրաստված,բանիմաց թիմ և համապատասխան նյութատեխնիկական բազա ունենալը: | Պատասխանել |
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն ինձ հետաքրքրում է մանկապարտեզների աշխատակիցներն անցնելու ե՞ն համապատասխաան վերապատրաստում։ | Պատասխանել
| Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 44 ամիս առաջ | +Մարիյա ԲաղդասարյանՄանկապարտեզները համալրվել են հոգեբաններով և լոգոպեդներով, իսկ հետագա վերապատրաստումների համար տարվում են աշխատանքներ անհրաժեշտության և հնարավորության դեպքում կկազմակերպվի: | Պատասխանել |
|
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Իհարկե ներառական կրթության ներդրումը ողջունելի քայլ է,բայց կարծում եմ կարևոր է բարձրացնել մանկավարժների իրազեկվածությունը եւ ապահովել մասնագետների հետ նրանց համագործակցությունը: | Պատասխանել
| Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 44 ամիս առաջ | +Մարիյա ԲաղդասարյանՇնոհակալություն կարծիքի համար, անպայման ի նկատի կունենանք: | Պատասխանել |
|
|