Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 412
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 6-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 6/39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 228-Ա որոշման, հաշվի առնելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի ապրիլի 26-ի 159-Վ/024 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և հիմք ընդունելով Հունան Կարայանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 17-ի N Ք-3608) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Դադարեցնել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի 6/39 հասցեում գտնվող ավտոտնակի և հողամասի կառուցպատման իրավունքը և լուծել Աբովյան համայնքի ղեկավարի և Հունան Կարայանի միջև 2009 թվականի նոյեմբերի 12-ին կնքված րանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 5033) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը
2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2009 թվականի մայիսի 06-ի N 2617469 վկայական) 19.60 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 07-002-039-244 կադաստրային ծածկագրով 21.82 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ըստ նշանակության օգտագործելու նպատակով, տարեկան 132 000 (հարյուր երեսուներկու հազար) դրամ վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Հունան Հովհաննեսի Կարայանին։
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումները կատարվում են Հունան Կարայանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հունան Կարայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(32.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner