Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Անի Մելքումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 23-ի N Ք-4934). 1. Անի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2011 թվականի փետրվարի 21-ի N 2812800 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ծխախոտի փորձակայան 9 շենքի թիվ 1 բնակարանը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Կարմիր բանակի փողոց, 9 շենք, 1 բնակարան։ 2. Անի Մելքումյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անի Մելքումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |