Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Լիլիա Թադևոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-7541). 1. Լիլիա Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2005 թվականի հուլիսի 18-ի N 1411373 վկայական) Երևան քաղաքի «Ավան» համայնքի Առինջ գյուղի թիվ 67 հասցեում գտնվող հողամասը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 6-րդ փողոց, 46։ 2. Լիլիա Թադևոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիա Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |