Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Վարդան Մինասյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 22-ի N Ք-5257). 1. Վարդան Մինասյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի օգոստոսի 06-ի N 986 որոշմամբ տրված N 82 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել համաձայն ներկայացված ժամանակացույցի (կցվում է)՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 06-ը: 2. Վարդան Մինասյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |