Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 02-ի N Ք-8650). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0048- կադաստրային ծածկագրով հողամասից 481.0 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքեր հողամասի նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Է. Պետրոսյան փողոց, 1/44 հողամաս։ 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |