Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2022 թվականի փետրվարի 17-ի N 06/11.1/1363-2022 գրությունը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի մարտի 10-ի N 18 (մուտք՝ 11.03.2022թ. N Տ-273) դիմումը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության կադաստրային ծածկագիր՝ 07-002-0117-0002-ից 0,7 հեկտար (համաձայն կից հատակագծի)հողատարածքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթներով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելուն՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակչության սպասարկման համար դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման նպատակով, պայմանով, որ շահագործման հանձնվելուց հետո դպրոցի և մանկապարտեզի շենքերը վերադարձվելու են համայնքին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|