Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հավանություն տալ Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկին` «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման եղանակով «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցականկրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու վերաբերյալ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |