Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Վաչե Մալաքյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունիսի 05-ի N Ք-3242) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 09-ի N 88 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վաչե Մալաքյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 14-ի N 14042023-07-0057 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0304-0026 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Վաչե Մալաքյանը պարտավոր է 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 220 900 (երկու միլիոն երկու հարյուր քսան հազար ինը հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչե Մալաքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |