Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «394Գ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 420 000 (չորս հարյուր քսան հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդմոն Սարգսյանի ընտանիքը 2010 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/2 շենքի թիվ 131 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Էդմոն Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 13-ի N Ք-129), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի նոյեմբերի 4-ի N 04112022-07-0100 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/2 շենքի 19.23 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 131 բնակարանն ուղղակի վաճառքով` 420 000 (չորս հարյուր քսան հազար) դրամով, օտարել Էդմոն Սարգսյանին և Խաթուն Պետրոսյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 420 000 (չորս հարյուր քսան հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |