Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմված 2019 թվականի մարտի 1-ի N 1 արձանագրությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած 2019 թվականի ապրիլի 26-ի տեղեկատվությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում 2019 թվականի փետրվարի 6-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածում իրականացրած վարչական հսկողության արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվությունը (կցվում է): 2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հետևողական լինել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տրված հանձնարարականների արագ և արդյունավետ կատարման նկատմամբ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |