Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մարտի 31-ի N Ք-2060). 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Այլ ծրագրեր (հայցադիմումներ)» (բաժին 01, խումբ 6, դաս 1) հոդվածից Հայյաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի մարտի 03-ի թիվ Ք/20/1/06-Ա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերացնելու պահանջով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու նպատակով 900005016010 հաշվեհամարին փոխանցել 10 500 (տասը հազար հինգ հարյուր) դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |