Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով Խաչիկ Սեդրակյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 22-ի N Ք-2701). 1. Փոփոխել Խաչիկ Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N 24092024-07-0103 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/373/1 հասցեում գտնվող 19,8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես՝ հասարակական կառուցապատման հողամաս: 2. Խաչիկ Սեդրակյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 6 980 (վեց հազար ինը հարյուր ութսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |