Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2025 թվականի ընթացքում մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոց, թիվ 32/28/1 հասցեում գտնվող գույքը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |