Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հաշվի առնելով 2024 թվականի նոյեմբերի 4-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «ԿԱՐԾՐԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 30-ի N Տ-1944), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «ԿԱՐԾՐԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասի օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|