Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի դեկտեմբերի 07-ի N 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանմանը տրամադրելու մասին. 3) Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0048-0123 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխված համարելու մասին. 4) Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 107.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 1-ին շենքի թիվ 53 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 97/99 բնակարանն անհատույց օտարելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Նաիրյան փողոցի 12 շենքի թիվ 48 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |