Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2020 թվականի N 44-Ա

ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի գրությունները (մուտք՝ 2020 թվականի մարտի 23-ի N Տ-98/1 և 2020 թվականի մայիսի 5-ի N Տ-123), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը (հիմք՝ 2018 թվականի մարտի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20032018-07-0041) 15 (տասնհինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը պարտավոր է 2 (երկու) տարվա ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիք վերանորոգումը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան։
3. Սույն որոշման 2-րդ կետի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։
4. Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքելու անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 1097

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner