Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 4-րդ փողոցին հարող նրբանցքն անվանակոչել՝ «2-րդ նրբանցք» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 2. Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցներին հարող փողոցն անվանակոչել՝ «24-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 3. Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 8-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «Անկախության 9-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 4. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցին հարող նրբանցքն անվանակոչել՝ «1-ին նրբանցք» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 5. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «12-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 6. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 2-րդ զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «13-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 7. Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 11-րդ փողոցից աջ գտնվող 3-րդ զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «14-րդ փողոց» (իրադրության հատակագիծը կցվում է)։ 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |