Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի, հաշվի առնելով 2025 թվականի հունիսի 20-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 12-ի N Տ-1231), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Աբովյան համայնքի Կամարիս գյուղի բազալտի հանքավայրի 2-րդ տեղամասում իրականացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |