Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ «445-01/Վ-017» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 816 000 (ութ հարյուր տասնվեց հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Հունանյանի ընտանիքը 1985 թվականից բնակվում է 2-րդ միկրոշրջանի 8-րդ շենքի թիվ 81 բնակարանում, հիմք ընդունելով Ռաֆիկ Հունանյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի ապրիլի 11-ի N Ք-743), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 8-րդ շենքի 81.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 81 բնակարանն ուղղակի վաճառքով` 816 000 (ութ հարյուր տասնվեց հազար) դրամով, օտարել Ռաֆիկ, Կարինե, Նարինե Հունանյաններին և Աննա Մագդեսյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 816 000 (ութ հարյուր տասնվեց հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |