Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 13-ի N 58-Ա որոշումը, Աբովյան համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 25-ի N 613 որոշումը և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունիսի 22-ի N Ք-1187), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 22122016-07-0065 վկայական) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/11 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Դերենիկ Նադարյանին։ 2. Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դերենիկ Նադարյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|