Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հինգերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խորհրդանիշերի մասին.       
2)
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կանոնակարգելու մասին.
3) Քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու կարգը հաստատելու մասին.    
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.       
6) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
          
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.        
8) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 198-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.        
9) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու մասին.    
10) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.      
11)
 Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեում գտնվող 0.06335 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
12) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների 6-րդ փողոցի 10/2 հասցեում գտնվող 07-018-0101-0110 կադաստրային ծածկագրով 0.02025 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.        
13) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0184 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
14) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0341 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
15) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0134-0004 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
16) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0138-0043 կադաստրային ծածկագրով 0.2374 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.        
17) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0008 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
18) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 17 հասցեում գտնվող 0.52027 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.      
19) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 28/3 հասցեում գտնվող 1.51449 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.      
20) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0249 կադաստրային ծածկագրով 0.17236 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.    
21) Սոնա Իսրայելյանին պատկանող 0.10928 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.  
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 07-002-0063- ծածկագրից 0.0223 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.
23) «ԷԼԻՏ ՓՐՈՋԵՔԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.
24) «ԷՅ ՎԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0.73133 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.       
25) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 59/1 հասցեում գտնվող հողամասը Մարինե Մարտիրոսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
26) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Մայակովսկի գյուղի 13-րդ փողոցի թիվ 77/2 հասցեում գտնվող հողամասը Հերմինե Պետրոսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
27) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու մասին.       
28) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի N 19-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.       
30) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին.    
31) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու մասին. 
32) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 04-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.    
33) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 3-րդ, 22-րդ, 23-րդ և 30-րդ ենթակետերում ներառված հարցերը հանել օրակարգից, քանի որ առաջացել էր լրացուցիչ ուսումնասիրության կարիք։

Օրակարգը հաստատվեց առաջարկված տարբերակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner