Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 1/փ-259 դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ԷՅ ՎԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N Տ-1573), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԷՅ ՎԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 01-ի N 01082022-07-0084 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի 4/4 հասցեում գտնվող 07-002-0121-0017 կադաստրային ծածկագրով 0.73133 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |