Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի  զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի NՔ-7925), Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝
1) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված և կառուցապատված անշարժ գույքերը, որոնց նկատմամբ գրանցված է եղել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքը և որոնք օտարման պահին ընդգրկված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առանց մրցույթի՝ սահմանելով նախապատվության իրավունք, գնահատված տարեկան վարձավճարի չափով, 10 (տասը) տարի ժամկետով կառուցապատողներին տրամադրելու,
2) 20 տարով կնքել /երկարաձգել/ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված՝ կառուցապատված, պայմանագրերի ժամկետը, որոնք ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում։
2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի պահանջները բավարարող դիմումների հիման վրա կազմել փաթեթ և ներկայացնել Աբովյան համայնքի ավագանուն՝ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.11 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner