Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ «327-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 304 000 (երեք հարյուր չորս հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գառնիկ Հարությունյանի ընտանիքը 2005 թվականից բնակվում է Ինտերնացիոնալ փողոցի 1 շենքի 3 բնակարանում, հիմք ընդունելով Գառնիկ Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի մարտի 24-ի N Ք-458), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0081 վկայական) Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 1 շենքի 30.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 բնակարանն ուղղակի վաճառքով` 304 000 (երեք հարյուր չորս հազար)դրամով, օտարել Գառնիկ, Սամվել և Գայանե Հարությունյաններին: 2. Սույն որոշման 1-ին կտում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 304 000 (երեք հարյուր չորս հազար)դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կտում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |