Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2024 թվականի մայիսի 7-ի N Տ-895 գրությանը ի լրումն ներկայացված 2024 թվականի հուլիսի 9-ի գրությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի ««ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին» N 102-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «օգտարար հանածոյի արդյունահանման» բառերը փոխարինել «ջարդիչ տեսակավորող կայանի կառուցման» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |