Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Մանյանը 2008 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 70 բնակարանում, հաշվի առնելով Արթուր Մանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 24-ի N Ք-1064), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0061 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 16.13 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 70 բնակարանն անհատույց օտարել Արթուր Մանյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Մանյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |