|
ՆԱԽԱԳԻԾ
|
29 հունվարի 2025 թ. |
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 29-ի N Տ-189). 1. Ձևակերպել կառուցապատող «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 21 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ավարտական ակտը (ավարտական ակտը կցվում է): 2. «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ ավարտական ակտ ձևակերպելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|