Համաձայն Հողային օրենսգրքի 69-րդ, 70-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, և հաշվի առնելով աճուրդավարի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N Ք-2391). 1. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 01-ի «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 4/501 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1171 որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից: |