Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 312
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 142/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎՐՈՒՅՐ ՎԻԿ ՇԱՄԻՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Վրույր Վիկ Շամիրյանի լիազորած անձ Արտակ Մնացականյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-6591), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Վրույր Վիկ Շամիրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 26-ի N 26062023-07-0139 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 142 հասցեում գտնվող 07-002-0011-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 635.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի N 07092023-07-0132 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 142/1 հասցեում գտնվող 07-002-0011-0042 կադաստրային ծածկագրով 167.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0011-0017 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վրույր Վիկ Շամիրյանին։
2. Վրույր Վիկ Շամիրյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1145 430 (մեկ միլիոն հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր երեսուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Վրույր Վիկ Շամիրյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner