Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ «305-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կիմա Հակոբյանը 1980 թվականից ընտանիքով բնակվում է Նաիրյան փողոցի 12 շենքի թիվ 48 բնակարանում, հիմք ընդունելով Կիմա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի օգոստոսի 6-ի N Ք-1377), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122019-07-0103 վկայական) Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 12 շենքի 41,48 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 48 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամով օտարել Կիմա Հակոբյանին, Հայկ և Արմինե Խաչատրյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |