Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Լևոն Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-8950). 1. Ձևակերպել կառուցապատող Լևոն Ղազարյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Լևոն Ղազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |