Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 112-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 08-ի N Ք-2290). 1. «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/28 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002639 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 125 000 (հարյուր քսանհինգ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էլմիրա Ազարյան Վազգենի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |