Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, մայիսի 26-ի N 1022-Ն, 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, N 229-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հաշվի առնելով Առաքել Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 12-ի N Ք-2650) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 19-ի N 19112024-07-0244 վկայական) Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 5/26 հասցեում գտնվող ավտոտնակը՝ 130.99 քառակուսի մետր արտաքին և 112.89 քառակուսի մետր ներքին մակերեսներով, տնտեսական շինությունը՝ 56.46 քառակուսի մետր արտաքին և 50.58 քառակուսի մետր ներքին մակերեսներով, և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 454.2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Առաքել Վլադիմիրի Առաքելյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1 969 (հազար ինը հարյուր վաթսունինը) դրամ, տնտեսական շինության 1 քառակուսի մետրի համար՝ 3 938 (երեք հազար ինը հարյուր երեսունութ) դրամ, (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1969). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4 441.8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ) դրամ: 4. Առաքել Առաքելյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 480 260 (չորս հարյուր ութսուն հազար երկու հարյուր վաթսուն) դրամ` շինությունների գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 2 017 466 (երկու միլիոն տասնյոթ հազար չորս հարյուր վաթսունվեց) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Առաքել Առաքելյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Առաքել Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |