Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 431
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի չորրորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմելու մասին.
3) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 144-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
4) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 198-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
5) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակույթային կենտրոն» հիմնարկը Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և անվանափոխելու մասին.
6) Աբովյան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.
7) Արսեն Հակոբյանին պատկանող 0.05 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին.
8) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0193-0007 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 0.67373 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին.
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 78/1 հասցեում գտնվող հողամասը Սևակ Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
11) Բալահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 16-ի N 27-Ա որոշմանը հավանություն տալու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին.
15) Աբովյան համայնքի ավագանու մի շարք որոշումներ մասնակի անվավեր ճանաչելու մասին.
16) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող շինություններով ծանրաբեռնված հողամասերն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
17) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0214-0009 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
18) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0214-0010 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
19) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0214-0011 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 12 սենյակն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 323 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Տրանսճանշին հանրակացարանի թիվ 103 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/2 շենքի թիվ 131 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
25) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 102 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
26) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7 շենքի թիվ 44 սենյակն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
27) Գևորգ Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
28) Գեղամ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
29) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner