|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 փետրվարի 2025 թվականի N 271 |
«ԿԱՄՕՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԻ ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԽՃՈՒՂԻ 12.2 ԿԻԼՈՄԵՏՐԻ ԱՋԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Զորիկ Մալխասյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-270). 1. «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան խճուղի 12.2 կիլոմետրի աջակողմյան հատվածում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 05 կցվում է): 2. «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231337 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 60 000 (վաթսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|