Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Անվավեր ճանաչել՝ 1) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 160-Ա որոշման հավելվածով հաստատված 07-002-0065-0129, 07-002-0065-0127 և 07-002-0065-0128 կադաստրային ծածկագրերով հողամասերի մասով, 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 119-Ա որոշման հավելվածով հաստատված 07-002-0065-0135 կադաստրային ծածկագրով հողամասի մասով, 3) Աբովյան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 24-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն ու անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու մասին» N 97-Ա որոշման հավելվածով հաստատված 07-002-0065-0111 կադաստրային ծածկագրով հողամասի մասով, 4) Աբովյան համայնքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 07-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդային կարգով օտարելու մասին» N 37-Ա որոշման 1-ին մասի 3-րդ կետը, 5) Աբովյան համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «2011 թվականին Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարմանը և օգտագործման տրամադրմանը համաձայնություն տալու, օտարման և օգտագործման տրամադրման պայմանները սահմանելու, օտարման և օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին» N 85-Ն որոշման հավելվածով հաստատված 07-002-065-049, 07-002-093-037 կադաստրային ծածկագրերով հողամասերի մասով, 6) Աբովյան համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 22-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն ու անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու մասին» N 10-Ա որոշման հավելվածով հաստատված 07-002-0048-0055, 07-002-0039-1268, 07-002-0065-0106, 07-002-0065-0109, կադաստրային ծածկագրերով հողամասերի մասով, 7) Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 14-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն ու անշարժ գույքը աճուրդային կարգով օտարելու մասին» N 4-Ա որոշման հավելվածով հաստատված 07-002-0065-0097 կադաստրային ծածկագրով հողամասի մասով, 8) Աբովյան համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 07-ի «2012 թվականին Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարմանը և օգտագործման տրամադրմանը համաձայնություն տալու, օտարման և օգտագործման տրամադրման պայմանները սահմանելու, օտարման և օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածով հաստատված 07-002-0065-0086 կադաստրային ծածկագրով հողամասի մասով, 9) Աբովյան համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 22-ի «Համայնքային սեփականության հողերի օտարման և օգտագործման տրամադրման համաձայնություն տալու մասին» N 129-Ա որոշման հավելվածով հաստատված՝ Աբովյան քաղաքի Սարալանջի ջրավազանի հարևանությամբ գտնվող 100 քմ մակերեսով հողամասի մասով, 10) Աբովյան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 04-ի «2010 թվականին Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարմանը և օգտագործման տրամադրմանը համաձայնություն տալու, հողամասերի օտարման և օգտագործման տրամադրման պայմանները սահմանելու, օտարման և օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածով հաստատված 07-002-065-024 կադաստրային ծածկագրով հողամասի մասով։ 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել անվավերության հետևանքները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |