Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Հովհաննես Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-8361). 1. Հովհաննես Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 08-ի N 08112022-07-0131 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 6-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Աշոտ Հակոբյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի նոյեմբերի 04-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (350.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Գետարգել, 6-րդ փողոց, 29, 2-րդ առանձնացվող հատվածին (350.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Գետարգել, 6-րդ փողոց, 29/1։ 2. Հովհաննես Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |