|
ՆԱԽԱԳԻԾ
|
27 դեկտեմբերի 2024 թ. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ 10 ԿՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 01/03/09146-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N Պ-2935) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 02-ի N Տ-2383) դիմումը. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող Մայակովսկի 10 կՎ էլեկտրամատակարարման օդային գիծը նախագծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N ԴԳ 6724 (1360-ԷՆ) գրությունով հաստատված ուղեգծով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Մայակովսկի 10 կՎ օդային գծի վերակառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105222278 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Եղիշե Ավետիսյան |
|
|
|