Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, 616-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով հողամասերի կադաստրային արժեքների փոփոխությունները, հիմք ընդունելով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Էդգար Խանզադյանի դիմումը (մուտք՝ 13.05.2025թ. N Տ-1245), համայնքի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, վարձակալի համաձայնությունը, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`       
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև կնքված հողատարածքների կառուցապատման թվով 6 պայմանագրում վարձավճարների չափերի, պայմանագրերի ժամկետների և պայմանագրերի առարկաների բնութագրերում փոփոխություն կատարելուն՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետով նշված փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.36 Կբ)
(29.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը կարծիք հայտնեց վարձավճարի չափի որոշարկման մասին։ Մասնավորապես նա նշեց, որ նախագծով ներկայացված հողամասերը գտնվում են Աբովյան քաղաքի տարբեր վայրերում, որոնք ունեն բնակչության շարժի տարբերություն։ Բացի այդ, հողամասի վարձակալության գումարի չափի հետ կապված անհրաժեշտ է ներկայացնել համեմատական թվեր՝ առաջարկվող չափը հիմնավորելու համար։ 
Ձայն խնդրեց և կարծիք հայտնեց Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական Արսեն Հարությունյանը, նշելով, որ գնահատող կազմակերպությունները խուսափում են կատարել գնահատում, որովհետև չունեն համեմատական ցուցանիշներ։
Տիգրան Գեղամյանը հայտնեց, որ ինքը տիրապետում է նման ցուցանիշների, ինչի մասին տեղեկություն կտրամադրի առաջիկայում։
Նիստը վարողը՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն առաջարկեց նախագիծը լրամշակման և լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով հանել օրակարգից։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner