|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 սեպտեմբերի 2023 թվականի N 3725 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07-Ի N 3094 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը և 2023 թվականի հունիսի 09-ին տրված N 09062023-07-0012 սեփականության իրավունքի վկայականը, հաշվի առնելով Արթուր և Անահիտ Նիկալյանների լիազարած անձ Տարոն Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի N Ք-6032). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 07-ի «Լորետա Անդրեասյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3094 որոշմամբ տրված N 375 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|