Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ուժը կորցրած ճանաչել Պտղնի համայնքի ավագանու 2012 թվականի փետրվարի 13-ի ««Հողաչափ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պտղնի համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեման հաստատելու մասին» N 5, Գետարգել համայնքի ավագանու 2012 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել գյուղական համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագիծը հաստատելու մասին» N 20, Գեղաշեն համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 31-Ա, Վերին Պտղնի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 4-Ա, Արամուս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուս համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագծի մշակման նախագիծը հաստատելու մասին» N 59, Կամարիս համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 8-Ա և Բալահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը հաստատելու մասին» N 39-Ա որոշումները։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի ----- N ---Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ |