Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 2025 թվականի ընթացքում մրցութային կարգով, վարձակալության իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |