Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 242
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վահագն Ժիրայրի Գևորգյանը Աբովյան համայնքի ղեկավար է ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին՝ ստանալով Աբովյան համայնքի 11 227 համաքաղաքացիների վստահության քվեն: Ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում՝  ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 8 դպրոցում: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ լեյտենանտի զինվորական կոչում, Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

V 1996–1997թթ. աշխատել է «Կոտայքի էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու:

V 1997-2013 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:     

V 2013–2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:  

V 1999թ. ավարտել է Բուդապեշտի (Հունգարիա) Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայի ահաբեկչության և առանձնապես ծանր քրեական հանցագործությունների դեմ պայքարի և կանխարգելման դասընթացները:

V 1999թ. Վիեննայում՝ IAEA-ի (МАГАТЭ) գրասենյակում կայացած ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանը նվիրված միջազգային գիտաժողովում ներկայացրել է Հայաստանը:

V 2002թ. ԱՄՆ կառավարության հրավերով Վաշինգտոնում մասնակցել է «Ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության ու միջազգային պայմանագրերի մշակում» թեմայով վերապատրաստման դասընթացին:

V 2004թ. ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված խորհրդարանական փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում վերապատրաստում է անցել Ավստրիայի և Հունգարիայի խորհրդարաններում:

V 2007թ. Հաագայում (Նիդեռլանդներ) մասնակցել է «ՍԹԱՐԼԻՆԳ»  ծրագրի աշխատանքներին:

V 2009թ. Սերբիայում մասնակցել է «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով դասընթացին:

V 2012թ. ԱՄՆ Սենատում մասնակցել է օրենսդրության ոլորտում փորձի փոխանակմանը:

V 2016թ. Իտալիայում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մասնակցել է միջհամայնքային փորձի փոխանակմանը:

V 2016թ. Վրաստանում Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում մասնակցել է միջհամայնքային միավորումների համագործակցության հավաքին:

V 2018թ. Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

V Հեղինակել և համահեղինակությամբ տպագրել է մի շարք հոդվածներ, գիտավերլուծական աշխատանքներ և ձեռնարկներ, ընդգրկված է եղել ՀՀ ռազմական դոկտրինի մշակման աշխատանքային խմբի կազմում:
Դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:

V Պարգևատրվել է՝ Վարչապետի ոսկե մեդալով, թատերական գործիչների միության ոսկե մեդալով:

V Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝(0222) 2-03-65, (060) 447-000
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

11227

Լիազորությունների

Սկիզբ՝12/06/2015
Ավարտ՝17/12/2021

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner