Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման՝ ներհամայնքային, տեղական և հանրապետական տարանցիկ հատվածների ճանապարհների մասով (սխեման կցվում է)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |